Խրամորթում են ոստիկաններ, ռուս խաղաղապահներ, թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում. Թադևոսյան
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը գրում է.
«Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։
Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։
Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։
Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»։
Հարակից հրապարակումներ`
- Իրադրությունն այս թվացյալ կայուն վիճակից կարող է փոփոխվել և մեր հայրենակիցների համար ՀՀ-ում և Արցախում ֆիզիկական գոյության խնդիր ստեղծել. Աբրահամյան
- Թշնամին GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բնակիչներին սպառնում է. Ծովինար Բարխուդարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան