Գիշերը Կիևում ընթացել են փողոցային մարտեր, լսվել են կրակոցներ և պայթյուններ. WP
Շաբաթ գիշերը Կիևում կրակոցներ և պայթյուններ են որոտացել, երբ ռուսական ուժերն ավելի են առաջ շարժվել դեպի մայրաքաղաք: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ ազգի ճակատագիրը «որոշվում է հենց հիմա»: Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ փողոցներում մարտեր են ընթանում և բնակիչներին կոչ են արել ապաստան գտնել: Այս մասին գրում է washingtonpost.com-ը։
Նշվում է, որ առնվազն չորս տասնյակ պայթյուններ են լսվել շաբաթ վաղ առավոտյան, որից անմիջապես հետո հնչել են ուժեղ կրակոցներ: Որոշ բախումներ, ըստ երևույթին, տեղի են ունեցել կառավարության նստավայրի մոտ: Ավելի ուշ ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ մարտական մեքենաներ են ոչնչացրել շրջանի մերձակայքում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Վ.Զելենսկին շաբաթ առավոտյան դիմել է ուկրաինացիներին՝ հայտարարելով, որ շարունակում է մնալ մայրաքաղաքում, ուկրաինական բանակը չի պատրաստվում զենքերը վայր դնել։
«Հիմա համացանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը, տարհանում է ընթանում։ Ուրեմն՝ ես այստեղ եմ, մենք զենք չենք դնի և պաշտպանելու ենք մեր պետությունը», - ասել է նա տեսաուղերձում։
Այդ պահին նա գտնվել է Կիևում՝ իր գրասենյակի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում. Նաիրա Զոհրաբյան
- Զելենսկին ԵՄ առաջնորդներին ասել է, որ հնարավոր է՝ վերջին անգամ են իրեն կենդանի տեսնում.ԶԼՄ-ներ
- Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու մասին
- Զելենսկին մերժել է Կիևից հեռանալու ԱՄՆ առաջարկը. WP
- Կիևի քաղաքապետը հայտնել է քաղաքի պաշտպանական փուլի մասին
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան