Կիևի քաղաքապետը հայտնել է քաղաքի պաշտպանական փուլի մասին
ՌԴ պաշտպանության նախարարության վերջին տվյալներով, ռուսական գործողության ընթացքում Կիևը շրջափակված է արևմուտքից։ bfm.ru-ի հաղորդմամբ, AP գործակալությունը գրել է, որ փետրվարի 25-ին Կիևի կառավարական թաղամասի մոտ կրակոցների ձայներ են լսվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքը թևակոխել է պաշտպանական փուլ և խնդրել է ուկրաինացիներին չլքել իրենց տներն ու կացարանները և սննդամթերք կուտակել։ Ըստ ականատեսների, Կիևի կենտրոնական երկաթուղային կայարանում հրմշտոց է. քաղաքի բնակիչները փորձում են հեռանալ մայրաքաղաքից։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ շրջափակել է Չեռնիգովը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկիին համոզել են բանակցել Ռուսաստանի հետ
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
- CNN. Զելենսկին տեղափոխվել է բունկեր
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է 118 ռազմական օբյեկտ և խոցել է 5 ինքնաթիռ
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան