ՀՀ ԱԳՆ. Դիտարկվում են Ուկրաինայից ՀՀ քաղաքացիների տարհանման այլ տարբերակների հնարավորություններ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
«Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:
Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։
Հեռախոսահամարներ՝
Կիևում դեսպանություն`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`
+380487039176
+380487039178
Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`
+79614084423»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում. Նաիրա Զոհրաբյան
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Դոնեցկում և Լուգանսկում 7-10 հազար հայ է ապրում. Տեր Նարեկ քահանա Ամիրյան