Ուկրաինական իրադարձությունների ֆոնին YouTube-ից հեռացվել են մի քանի հարյուր ալիքներ և հազարավոր տեսանյութեր
Google-ը հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում YouTube-ից հեռացրել է մի քանի հարյուր ալիք և հազարավոր տեսանյութեր՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նրանք նշել են, որ ակտիվորեն հետևում են, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և աշխատում են անդադար՝ «ուշադրություն դարձնելով աշխատակիցների, օգտատերերի և հաճախորդների անվտանգությանը»։
«YouTube-ում մենք տեսանյութեր ենք տեղադրում վստահելի լրատվական աղբյուրներից և գործադրում ենք բոլոր ջանքերը՝ հեռացնելու մեր քաղաքականությունը խախտող բովանդակությունը»,-ասվում է գրառման մեջ:
Google-ն ընդգծել է, որ իրենք զգոն են կեղծ տեղեկատվության դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոսկոմնադզորը փետրվարի կսկսի սահմանափակել Facebook-ի հասանելիությունը
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան