Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ Բելառուսից
ԱՄՆ Պետդեպարտամենտը շաբաթ օրը վտանգի նախազգուշացում է արել Բելառուսում գտնվող ամերիկացի քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և կոչ է անում Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը»,-ասվում է փաստաթղթում։
Ամերիկացի քաղաքացիներին զգուշացվել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ կապված՝ տարածաշրջանում լարվածության աճ կա, իրավիճակն անկանխատեսելի է, և Մինսկի օդանավակայանի և Բելառուսի ցամաքային սահմանի բացման ժամերը կարող են փոխվել առանց նախազգուշացման։
Պետքարտուղարությունը նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հրապարակային ցույցերից՝ հատկապես օտարերկրացիների դեմ հնարավոր հետապնդումների պատճառով:
Ըստ փաստաթղթի՝ԱՄՆ կառավարության հնարավորությունները՝ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ընթացիկ կամ շտապ ծառայություններ մատուցելու, խիստ սահմանափակված է՝ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի նկատմամբ ԱՄՆ կառավարության սահմանափակումների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Բելառուսի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան