ՌԴ ՊՆ-ն հերքում է Կիևի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման մասին լուրերը
Ռուս զինվորականները հերքել են Կիևի բնակելի շենքի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկությունը։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Կիևի Լոբանովսկի պողոտայի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման մասին սոցցանցերում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Տանը հարվածի բնույթը վկայում է այն մասին, որ այն խոցվել է զենիթային հրթիռով»,-շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը:
«Դա հստակ երևում է տեսանյութում։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքների վրա գիշերային հրթիռային հարձակումը հետ մղելիս խափանում է տեղի ունեցել ուկրաինական «Բուկ-Մ1» միջին հեռահարության օդային հրթիռների ուղղորդման համակարգում ու հրթիռը խոցել են բնակելի շենքի անկյունը»,-ասել է աղբյուրը։
««Գոստոմելի» օդանավակայանի կորստից հետո փետրվարի 25-ին ուկրաինական զինված ուժերի հակաօդային պաշտպանության «Բուկ-Մ1» արձակման երեք կայաններ են տեղակայվել մայրաքաղաքի «Ժուլյան» օդանավակայանը պաշտպանելու համար: «Բուկ-Մ1» ՀՕՊ միջոցի հրթիռի կառավարման խափանման պատճառ կարող է լինել դրանց հնությունը, քանի որ նման համակարգերն Ուկրաինայի զինված ուժերում են մնացել դեռ խորհրդային ժամանակներից»,-ասել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 30 երկիր համաձայնել է զենք մատակարարել Ուկրաինային
- Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու մասին
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Շվեդիան հայտարարել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին