Ռոսկոմնադզորը փետրվարի կսկսի սահմանափակել Facebook-ի հասանելիությունը
Ռոսկոմնադզորը կսկսի մասնակիորեն սահմանափակել մուտքը Facebook սոցիալական ցանց՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշմամբ։ Ըատ «Ինտերֆաքս»-ի Ռոսկոմնադզորը հայտնել է, որ այն պայմանավորված է սոցցանցի կողմից ռուսական լրատվամիջոցների գրաքննությամբ։
Ավելի վաղ Ռուսաստանի լրագրողների միությունը(ՌԼՄ) կոչ էր արել պատասխանատվության ենթարկել ընկերությանը։ ՌԼՄ-ն հիշեցրել է սոցցանցի կողմից գրաքննության կիրառման մասին՝ հղում անելով Ռոսկոմնադզորի տվյալներին։
Ռոսկոմնադզորի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ փետրվարի 24-ին Facebook-ը (պատկանում է Meta Platforms, Inc.-ին) սահմանափակել է ռուսական չորս լրատվամիջոցի՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության, «Լենտա ռու» և «Գազետա ռու» ինտերնետային կայքերի պաշտոնական հաշիվները։
«Ռուսական ինտերնետ ռեսուրսների և ԶԼՄ-ների դեմ նման գործողություններն արգելված են «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին» դաշնային օրենքով»,-հիշեցնում է Ռոսկոմնադզորը:
Սահմանափակումները վերացնելու խնդրանքներին Meta-ն չի պատասխանել։