Վիրուսաբանը գնահատել է «օմիկրոն»-ի մահացության աստիճանը.
«Գամալեյա» համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնի կարծիքով, «օմիկրոն» կորոնավիրուսային շտամի մահացությունը կազմում է վարակվածների թվի մոտ 0,5%-ը։ Այդ մասին գրում է Ura.ru-ն։
Բժիշկը նշել է, որ ժամանակի ընթացքում կորոնավիրուսի մահացությունը նվազում է, իսկ վարակիչությունը, ընդհակառակը, աճում է։
«Վիրուսը շատ է փորձում պահպանել վարակելու իր կարողությունը, բայց միշտ չէ, որ ստացվում է։ Բայց սպանելու ունակությունը նա առանձնապես չի վերահսկում: Նրան պետք չէ սպանել հիվանդին»,-ասել է Ալշտեյնը:
Այսպիսով, ըստ նրա, «դելտան» բնութագրվում էր մահացության 2% տոկոսով, իսկ «օրիգինալ» Ուհանի շտամի մահացության մակարդակը կարող էր հասնել մինչև 14%-ի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանական երկու ընկերություն արտադրել են «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ
- Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը