«Փաստ». Այս իշխանությունները արտադրողների նկատմամբ կիրառում են երկակի ստանդարտներ
«Փաստ» թերթը գրում է. «Գործող իշխանությունների համար խոսելու մշտական «ֆիշկաներից» մեկը երկրում կոռուպցիայի վերացման և բոլոր գործարարների ու ներդրողների համար հավասար պայմանների ստեղծման, տնտեսական ազատության ամպագոռգոռ թեման է։ Սակայն հայտարարություններն այլ բան են, իրականությունը՝ բացարձակ այլ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս իշխանությունները, ինչպես բոլոր մնացած ուղղություններում, այնպես էլ ՀՀ արտադրողների դեպքում կիրառում են երկակի ստանդարտներ։ Մասնավորաբար, մենք դժգոհություններ ենք ստանում, որ վերջին շրջանում որոշ արտադրողներ առանձնահատուկ «պռախոդ» են ստացել սպառողական շուկայի տարբեր ոլորտներում բացահայտ դեմպինգային քաղաքականություն իրականացնելու և իշխանությունների համար «օտար» մրցակիցներին դաշտից դուրս մղելու նպատակով։ Փաստացի, նույնիսկ այս դաշտում է իշխանությունն առավելություն տալիս իր «սրտի» գործարարներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան