Սումգայիթի ջարդերից անցել է 34 տարի
«Սումգայիթյան ջարդերը Խորհրդային միության ժամանակ կոչվել են մասսայական խուլիգանական գործողություններ, բաց իրականում բոլոր գիտեն, որ Սումգայիթը եղել է զգուշացում ամբողջ հայության համար, ովքեր իրենց պատմական հողերի վրա ապրելով, անկախ իրենց կամքից, միացվել են ադրբեջանական միությանը»,- ավելի վաղ հայտարարել էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Սումգայիթի ջարդերից անցել է 34 տարի։
Փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ և ուղիղ հրահրմամբ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց խոշտանգումների, ողջ ու սպանված մարդկանց հրկիզման, խմբակային բռնաբարումների։ Ադրբեջանցիները սպանել ու խոշտանգել են մի քանի տասնյակ հայերի, իսկ ավելի քան 20 000 հայ անձանց ենթարկել բռնությունների ու թալանի: Պաշտոնական տվյալներով սպանվել է 27 հայ, մոտ 100 վիրավոր, մոտ 200 ջախջախված բնակարան: Սակայն, մասնագետները վստահ են, այս տվյալները շատ հեռու են իրականությունից։
«Բացառապես ազգային պատկանելիության հողի վրա իրականացված ջարդերի արդյունքում ուղիղ և անառարկելի սպառնալիքի տակ հայտվեցին Սումգայիթի 20 հազարանոց հայ բնակչության կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքները։
Թեև Սումգայիթյան ջարդերը փաստագրված են եղել խորհրդային համապատասխան մարմինների կողմից, այնուամենայնիվ այդ ոճրագործության հեղինակները և կազմակերպիչները այդպես էլ արդարադատության առջև չեն կանգնել»,- երեկ տարածած հաղոորդագրության մեջ նշել էին ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը։
«Երեք օր սպանում էին հայերին, որևէ մեկն օգնության չէր հասնում, դա նախապատրաստված գործողություն էր։ Բոլորը նույն հագուստով էին, բոլորի ձեռքում դանակներ էին, արմատուրաներ, քարեր, բենզին, հայերի անունների ցուցակներ։ Նրանք մտան մեր տուն, հիշում եմ՝ երկուշաբթի էր, սպանեցին մեր ողջ ընտանիքին, որևէ մեկին չխնայեցին, մենք հրաշքով փրկվեցինք»,-ասում է վերապրած Կարինե Մելքումյանը։
Սումգայիթի, ապա Բաքվի ջարդերի ականատես Միշա Աբրահամյանն ասել է՝ տեսածը մոռանալ չի կարող. «Մեքենաներն այրեցին, երկու ամսական երեխային գազօջախի վրա այրեցին, ընտանիքներ սպանեցին... էդ ամեն ինչն աչքիս առաջ է։ Մի քանի տարի առաջ Կիրովաբադում, Սումգայիթում, Շուշիում հայերն ու թուրքերն իրար հետ էին ապրում, եթե ամբողջությամբ հայերին սպանեցին, համերաշխությունը ո՞րն է։ Կամ ասում են՝ տարածքներ խաղաղության դիմաց։ Էն ժամանակ հինգ հոգի են սպանել, հիմա հարյուր հոգի են սպանելու, ո՞վ է պատասխան տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Հայատյացությունը Բաքվի իշխանությունների կողմից կիրառվում է որպես Ադրբեջանի ժողովրդի կոլեկտիվ ինքնության ձևավորման միջոց. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր
- Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
- Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Տողանյան
- Սումգայիթի վերապրած. Աչքիս դեմն է, թե ինչպես երկու ամսական երեխային այրեցին գազօջախի վրա
- Արտակ Բեգլարյան. «Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»
- Սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ Վիեննայում
- Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամը ոգեկոչել է Սումգայիթում սպանված հայերի հիշատակը
- Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. հայտարարություն
- Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան
- Ծաղիկների խոնարհում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
- Սումգայիթը ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խաղաղ ցույցերին Ադրբեջանի պատասխանն էր. Փաշինյան
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական Սումգայիթում կատարված բռնություններին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը