Եվրոպական երկրները փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
Գերմանիան Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը։
Նշվում է, որ համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 15.00-ին և ի սկզբանե կգործի երեք ամիս։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Իտալիայի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իտալիան փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
Դանիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ կփակի իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար և կպնդի համապատասխան արգելքն ամբողջ Եվրամիությունում։
«Դանիան կփակի իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար: ԵՄ արտաքին գործերի նախարարների այսօրվա հանդիպմանը մենք կպնդենք արգելքը ողջ ԵՄ-ում»,- գրել է նա Թվիթերում։
Ավստրիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ կփակի օդային տարածքը բոլոր ռուսական ինքնաթիռների համար. «Ավստրիան աջակցում է ԵՄ ողջ տարածքում ռուսական ինքնաթիռների օդային տարածքի փակմանը: Մեր գործողություններն առավել արդյունավետ են, երբ մենք գործում ենք որպես մեկ միավոր: Առավել կարևոր է, որ բոլոր անհրաժեշտ որոշումներն արագ ընդունվեն»։
Նիդեռլանդները նույնպես կփակի իր օդային տարածքը ուսական ինքնաթիռների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների
- Կիևի բնակիչները սխալմամբ կրակել են ուկրաինացի զինվորների վրա
- Վրաստանը մեկ միլիոն լարի կհատկացվի Ուկրաինայի տուժած բնակչությանը օգնելու համար
- Լատվիան կփակի երկրի օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար
- ՌԴ Պետդումայի նախագահն ասել է, որ Զելենսկին լքել է Կիևը
- Եվրոպական երեք պետություն ծանուցել են իրենց տարածքով Ռուսական ընկերությունների թռիչքների արգելքի մասին
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Air Astana-ն կարող է դադարեցնել դեպի Ուկրաինա թռիչքները