Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունք խաղաղությունը կլինի
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չի բացառել, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքը կլինի խաղաղությունը, սակայն ընդգծել է, որ Կիևը չի պատրաստվում «կապիտուլյացիայի ենթարկվել»։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Բանակցություններում, որպես այդպիսին, վատ բան չկա։ Եվ եթե այս բանակցությունների արդյունքը խաղաղությունն է և պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել։ Բայց մենք, ես ուզում եմ հստակեցնել, մենք չենք հանձնվի։ Մենք կապիտուլյացիայի չենք ենթարկվում. Մենք ոչ մի թիզ տարածք չենք զիջի. դա չէ մեր պայքարի նպատակը»,- ասել է Կուլեբան, ում ելույթը հեռարձակվել է Ուկրաինայի ԱԳՆ յութուբյան ալիքով։
Նրա խոսքով, ուկրաինական կողմը բանակցություններում մտադիր է «լսել» Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և «հայտնել, թե ինչ է մտածում այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին»։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցի ընթացքում առաջինը համաձայնել է բանակցել Ռուսաստանի հետ իր պայմաններով։ Կողմերը պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական կողմի հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրանիական պատվիրակությունը գնում է դեպի բելառուսական սահման
- Զելենսկին հայտարարել է՝ բանակցությունների համար պատրաստ է գնալ Ստամբուլ, Բաքու, բայց ոչ Գոմել կամ Մինսկ
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների
- Պեսկով. Ռուսական զորքերը վերսկսել են առաջխաղացումը Ուկրաինայում՝ Կիևի կողմից բանակցություններից հրաժարվելու պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին