Բաքվում Ուկրաինայի դեսպանը լծվել է ադրբեջանական կեղծիքի մեքենային
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր Ուկրաինայի Խարկովի շրջանում գերեվարվել է ՀՀ քաղաքացի, որը կռվում է Ուկրաինայի զինված ուժերի դեմ, բացարձակ ապատեղեկատվություն ու կեղծիք է:
Այդ մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ ապատեղեկատվությունը տարածել է ադրբեջանական տեղեկատվական պորտալը:
Ապատեղեկատվությունը հերքող հաղորդագրության տակ հայ օգտատերերից մեկը տեղադրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկու փետրվարի 25-ին տված ասուլիսի տեսաձայնագրությունը և խնդրել պատկան մարմիններին արձագանքել դրան:
Կանևսկին, ցանկանալով ՌԴ-ի դեմ ռազմական բախման ֆոնին ստանալ Ադրբեջանի աջակցությունը, զբաղվել է 44-օրյա պետերազմի վերաբերյալ ակնհայտ կեղծիքի տարածմամբ: Ուկրաինացի դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող հրետակոծությունները շատ են նման Գանձակի և ադրբաջանական այլ քաղաքների հրետակոծություններին, որ ինքը լավ է հիշում բարութի հոտը, երբ հրետակոծության հաջորդ օրը գնացել էր Գանձակ և փլատակների մոտ իր ձեռքում էր պահել փոքր կոշիկը, որն ամբողջն էր, «ինչ մնացել էր երախայից» և հավաստիացերց, որ նման իրավիճակ է Ուկրաինայի ողջ տարածքում:
Այդ կեղծիքը հնչեցնելուց հետո Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին չկարողացավ պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը հստակ դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ:
Դեսպանն ընդամենը հայտարարեց, որ Ադրբեջանը Ուկրաինայի ստրատեգիական գործընկերն է, որն աջակցել ու աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչի մասին Կիևում բարձրաձայնել է Ալիևը հունվարի 14-ին:
Վլադիսլավ Կանևսկին հայտարարեց, որ կցանկանար այդ միտքը կրկին հնչեր, այդ պատճառով էլ հերթագրվել է Ադրբեջանի նախագահի մոտ ընդունելության:
Ուկրաինայի դեսպանը ասուլիսում ևս մեկ ոչ դիվանագիտական հայտարարություն արեց, որով ընդամենը փաստեց ադրբեջանական կեղծիքին իր լծված լինելու մասին: Նա հայտնեց, որ իր նախաձեռնությամբ Ադրբեջան են ժամանել ուկրաինացի 20 երգիչ, որոնք ցանկանում էին ելույթ ունենալ «Խոջալուի ողբերգական դեպքերի» 30 ամյակի կապակցկությամբ, և այսօր խնդիր է նրանց հետ վերադարձը, քանի որ օդային և ծովային ուղիները փակ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան