Վարդան Ոսկանյան. Կարելի է դեպի թշնամու դիրքեր սփռել իրանցի հոգևորականների շիայական քարոզները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«րցախի Հանրապետության Խրամորթ բնակավայրի ուղղությամբ թշնամու իրականացրած հոգեբանական հարձակումը ևս ժամանակակից հիբրիդային պատերազմների տարր է։
Սա հերթական ապացույցներից է այն բանի, որ Բաքվի բռնապետական վարչախումբը ամենևին էլ չի պատրաստվում դադարեցնել մեր նկատմամբ էլ ավելի մեծ ագրեսիվությամբ վարվող պատերազմը, այն փորձելով առաջ մղել անխտիր բոլոր հարթություններում՝ այդ թվում նաև բարոյահոգեբանական։
Մեր անզուգաչափ պատասխաններից մեկը կարող է լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տեղաբնիկ ժողովուրդների լեզուներով քարոզչական նյութերի և երգերի՝ բարձրախոսներով հեռասփռումը թշնամու ուղղությամբ։
Ի դեպ, ի տարբերություն թշնամու, որն այդպես էլ չի կարողանում առանց քերականական, արտասանական և առոգանական սխալների հայերեն տեքստեր կազմել և սփռել, Հայաստանն ի վիճակի է դա անել առնվազն ադրբեջաներենով, թալիշերենով և կովկասյան պարսկերենով (թաթերենով):
Ի պատասխան մեր բնակավայրի ուղղությամբ մահմեդական աղոթքի՝ բարձրախոսներով տարածման, կարելի է դեպի թշնամու դիրքեր սփռել իրանցի հոգևորականների շիայական քարոզները՝ հենց այն քաղաքական-կրոնական տեքստերը, որոնցից այդքան սարսափում է Բաքվի բռնապետը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԻՊԾ. Խաղաղապահները վստահեցրել են, որ Խրամորթում խնդիրն 2-3 օրերի ընթացքում կլուծվի
- Խրամորթի բնակչությանն ահաբեկելու հերթական գործողությունները իրականացվում են պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ.ԱՀ ՄԻՊ
- Խրամորթում են ոստիկաններ, ռուս խաղաղապահներ, թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում. Թադևոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան