Կանադան արգելել է բոլոր գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ
Կանադայի իշխանություններն արգելել են կանադական բոլոր ֆինանսական հաստատություններին գործարքներ կատարել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Twitter-ում հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Այսուհետ Կանադայի բոլոր ֆինանսական հաստատություններին արգելվում է որևէ գործարք իրականացնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ»,- գրել է նա։
Անցյալ շաբաթ Կանադայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Սև ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով
- Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
- Մեդվեդև. Պատժամիջոցները կարող են ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու պատճառ դառնալ
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Ֆրանսիան կարգելափակի եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ռուսաստանցիների հաշիվները
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները փետրվարի 25-ին պաշտոնապես կհաստատվեն