ՀՀ պարտված իշխանություններն ամեն տեսակի զիջումների պատրաստ են. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
«Տասնամյակների պայքարը իմաստազրկելու, տառապանքների, արյան, զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաղթանակը ոչնչացնելու այս ընթացքը պետք է կասեցվի»,- Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նրա խոսքով, Հայաստանը կորցրել է հաղթանակած երկիր լինելու հանգամանքը, Արցախը վիրավոր է, աշխարհասփյուռք հայությունը տագնապահար վիճակում է։
ՀՅԴ գործիչն ընդգծեց՝ այսօր վտանգված է հայկական անկախ պետականությունը։
«Այս իշխանության անընդունելի և աններելի քայլերի շնորհիվ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքը, շարունակվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակաությունը և կեղծ խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Ըստ նրա, երկիրը նոր մարտահրավերների առջև է, իսկ ՀՀ պարտված իշխանությունները հայրենի շահերը պաշպանելու իրենց անկարողությունը բազմիցս փաստել են, շարունակական նահաջ են արձանագրում միջազգային ասպարեզում, ամեն տեսակի զիջումների պատրաստ են։
Ելույթն ամբողջությումբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան