Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի կունենա կառավարության հատուկ նիստ, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան և Մոսկվայի ու Կիևի միջև ճգնաժամը հարթելու Անկարայի միջնորդությունը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Քննարկվելու են նախագահ Էրդողանի և պատկան մարմինների դիվանագիտական շփումներն այս հարցերի շուրջ իրենց գործընկերների հետ։ Դիտարկման են առնվելու նաև Ուկրաինայում Թուրքիայի քաղաքացիների տարհանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նախարարների մասնակցությամբ հիշյալ նիստում զուգահեռաբար քննարկվելու են նաև տնտեսական ու ներքաղաքական խնդիրներ։ Իսկ նիստի ավարտից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
- Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունք խաղաղությունը կլինի
- Ուկրանիական պատվիրակությունը գնում է դեպի բելառուսական սահման
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների
- Թուրքիան արգելել է ռուսական ռազմական նավերի տեղաշարժը նեղուցներով. Զելենսկի
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
- Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան