Ռայիսի. Իրանը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերին
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած տեսակի դիվանագիտական ջանքերի, որոնք կնպաստեն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է մշակել համապատասխան ծրագիր՝ այդ կապակցությամբ ցանկացած տեսակի աջակցության համար: Այս մասին գրում է ParsToday-ը։
Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանը, հենվելով իր արտաքին քաղաքակլանության սկզբունքների վրա, դեմ է գերիշխանությանը և պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու բոլոր ազգերի իրավունքը»:
Նա նշել է. «Իրանը հասկանում է ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված մտահոգությունները և ընդգծում բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը»:
Ռայիսին ասել է. «Իրանը համոզված է, որ դիվանագիտությունը և միջազգային պարտավորությունների նկատմամբ բոլոր կողմերի հավատարմությունն ուկրաինական ճգնաժամից դուսր գալու միակ արդար ճանապարհն է»:
Նա նաև նշել է, որ հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն քաղաքացիների կյանքի ու ունեցվածքի և միջազգային ու մարդասիրական իրավունքների պահպանմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
- Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունք խաղաղությունը կլինի
- Ուկրանիական պատվիրակությունը գնում է դեպի բելառուսական սահման
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների
- Թվում է՝ բոլոր պատերազմները նույնն են, բայց Ուկրաինայում պատերազմը այլ է. Անժելա Էլիբեգովա
- Բաքվում Ուկրաինայի դեսպանը լծվել է ադրբեջանական կեղծիքի մեքենային
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
- ԱԴԾ. Ուկրաինայից արձակած արկեր են ընկել Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան