Ռուբեն Մելիքյան. Յուրաքանչյուրի ընտրությունը շատ պարզ է. Ֆեյսբուքչիների՞ կողմից են, թե՞ Հայրենասերների
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը, գրում է.
«ՄԻՊ ֆեյսբուքյան էջի «ոդիսականը» իրեղեն ապացույց է այն մասին, որ նիկոլական վերնախավի համար Հայրենիքը ոչ թե մեր քաղաքներն ու գյուղերը, մեր լեռներն ու դաշտերը, մեր հողն ու ջուրն են, այլ ֆեյսբուքյան խմբերը, էջերն ու օգտահաշիվները։
Ու գիտե՞ք ինչ։ Ես այդ մարդկանց բուն էությունն էնքան լավ եմ ճանաչում, որ մի գրամ անգամ չզարմացա այդ «անչափահաս» վարքագծից։
Ես այդ մարդկանց բուն էությունը ճանաչում էի նաև 2018-ին, ու խիղճս մի քիչ հանգիստ է, քանի որ ո՛չ մի վայրկյան նրանց չեմ աջակցել։ Հակառակը՝ փորձել եմ մարդկանց աչքերը բացել ինձ հասու բոլոր միջոցներով՝ վտանգավոր ու անվտանգ։
Բայց եղավ այն, ինչ եղավ, ու այս մարդիկ պատրաստ են կատաղի պայքար մղել իրենց «ինքնիշխան» ֆեյսբուքյան էջերի համար, բայց պատրաստ չեն մատը մատին խփել Հայրենիքի գյուղերի ու լեռների համար։
Յուրաքանչյուրի ընտրությունը շատ պարզ է. Ֆեյսբուքչիների՞ կողմից են, թե՞ Հայրենասերների»։