Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի միկրոբոգում գրում է․
«Էրդողանական վարչախմբի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հղմամբ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի առջև բացահայտ հակառուսական քայլ է։
Այն, որ նեղուցներն իբր հավասար կերպով փակվել են նաև ուկրաինական ռազմանավերի համար, ոչինչ է, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, Միջերկրականի ջրերում կամ համաշխարհային օվկիանոսում Ուկրաինայի ռազմածովային ուժերը որևէ առաջադրանք չեն կատարում, ուստի փաստացիորեն սահմանափակվել է միայն ռուսական ռազմանավերի տեղաշարժի հնարավորությունը։
Մյուս կողմից, Թուրքիայում ապաստան ստացած հակառուսական «ինտերնացիոնալի»՝ այդ թվում Ղրիմի իբր «վտարանդի» թաթարների, իսկ իրականում այս ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող պանթյուրքական կազմակերպությունների կողմից Թուրքիայում անցկացված բողոքի գործողությունները ևս անուղղակի պետական մակարդակով հակառուսականության խթանման օրինակներ են։
Սակայն «արևելյան վաճառականի» խորամանկությամբ Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար՝ նպատակ ունենալով Մոսկվայի դեմ պատժամիջոցներից քաղել տնտեսական օգուտներ օդային տարանցման և զբոսաշրջային հոսքերի միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Կարելի է դեպի թշնամու դիրքեր սփռել իրանցի հոգևորականների շիայական քարոզները
- Թուրքիան արգելել է ռուսական ռազմական նավերի տեղաշարժը նեղուցներով. Զելենսկի
- Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս․ Վարդան Ոսկանյան
- Անկարան հիշեցրել է ռուսական նավատորմի իրավունքը՝ անցնելու թուրքական նեղուցներով, նույնիսկ երբ այն փակ է
- Վարդան Ոսկանյան. Ինչո՞ւ չոչնչացրեցինք «Բայրաքթարների» տեղակայման կետերը թշնամու տարածքում
- Վարդան Ոսկանյանը՝ ադրբեջանցի պատգամավորին. Նշված բաշիբոզուկին հիշեցնեմ, որ Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանցի պատգամավորների ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ
- Վարդան Ոսկանյան. Համագործակցությունը թշնամի բռնազավթիչների հետ ունի մեկ անվանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին