Վրաստանի իշխանություններն անհանգստացած են մոտալուտ սպառնալիքներով. Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այսօր կայացած կառավարության նիստից հետո ասել է, որ իշխանություններն անհանգստացած են մոտալուտ սպառնալիքներով և այդ մասին խոսել են ուկրաինացի և եվրոպացի գործընկերների հետ, գրում է «Ալիք մեդիա»-ն։
Ըստ Զալկալիանիի` բնակչությունը պետք է գիտակցի, թե ինչ սարսափելի իրավիճակ է։
«Երբ խոսքը վերաբերում է երկրի կողմից անհատական պատժամիջոցներին, վարչապետը շատ լավ բացատրեց, թե ինչ սպառնալիքներ ենք տեսնում, մենք դրա մասին խոսում ենք մեր ուկրաինացի և եվրոպացի ընկերների հետ։ Ի՞նչ եք կարծում, մենք ձեզանից պակաս հայրենասեր ենք։ Մենք ոչ ոքից պակաս հայրենասեր չենք, և մեր գործունեությամբ ու կյանքով ապացուցել ենք Վրաստանի հավատարմությունը,Վրաստանում ռուսական ագրեսիա կոչվող անօրինականությանը»,- ասել է Զալկալիանին։
Զալկալիանիի խոսքով, պատասխանատու կառավարությունը՝ իշխանությունը, պետք է զգույշ լինի այս գործընթացում.
«40 կիլոմետր այն կողմ, ահա, նրանք կանգնած են։ Նրանց լրացուցիչ մոբիլիզացիա պետք չէ, այնպես, ինչպես արեցին Ուկրաինայի հետ՝ ամիսներով կոնտինգենտ բերելու համար։ Նրանք այստեղ են, մայրուղուց երևում է նրանց օկուպացիայի արդյունքը։ Ամբողջ Վրաստանը գլխիվայր շուռ տալու համար մի քանի րոպե կպահանջվի»։