Արտակ Զաքարյան. Ռուսների պահանջները վաղուց ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.
«Հակիրճ` Բելառուսի սահմանին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների շուրջ:
1. Ռուսաստանը գնաց այդ բանակցություններին, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության (urbi et orbi), և Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի: Գոմելում քննարկվել է ՌԴ առաջ քաշած նույն պահանջները` եվրասիական անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ին չանդամակցելու ուկրաինական երաշխիքներ, Ուկրաինայում հակառուսական և նացիստական (ազգայնամոլական) ուժերի հեռացում:
2. Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելառուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար:
3. Ուկրաինային այդ բանակցությունը պետք է` ժամանակ ձգելու համար: Ռուսների պահանջները վաղուց ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել (նույնը նաև Մինսկ 2-ի պայմանավորվածությունները չկատարելու պարագայում էր): Ուկրաինան 2014թ-ից սկսած, տարեցտարի կորցրել է իր ինքնիշխանությունը և այսօր կախյալ երկիր է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:
Ուկրաինան կհայտարարի, որ պատրաստ է որոշ պայմանների դիմաց ընդունել ռուսական առաջարկները, սակայն դա կրկին կյանքի չի կոչվի, և դենացիֆիկացիայի օպերացիան ռուսները ստիպված կլինել հասցնել մինչև վերջ:
Չեմ կարծում, որ այս փուլում, բանակցությունները բեկումնային կլինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ Բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին. Արտակ Զաքարյան
- Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին․ Արտակ Զաքարյան
- Հայ-թուրքական կապիտուլյացիոն պարտադրված սիրախաղն առաջիկայում կավարտվի. Արտակ Զաքարյան
- Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև. Արտակ Զաքարյան
- Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ստացված ազդակները հուսադրող չէին. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան