Տնտեսագետ. Ոչ երնեկ այն երկրին, որի բանկերից մեկի սեփականատերը կուսակցություն է բացում և սկսում թիրախավորել մյուս բանկերին
«Ամերիաբանկ»-ի համահիմնադիր, սեփականատեր, գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանն օրեր առաջ գրառում էր կատարել «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետերերի փոփոխության, տնօրենների խորհրդում Փաշինյանի նախկին տեղակալ Տիգրան Ավինյանի ընդգրկվելու մասին։
Թանդիլյանի գրառմանը հետևեցին նաև քննադատություններ. «Ինչ մնում է բանկերի կոնկուրենցիոն ազատությանը, ապա կնշե՞ք՝ ովքե՞ր են Հայաստանյան «բանկիրները», էդ ու՞մ գրպանի համար եք այդքան մտահոգվում»։
Նույն գրառման տակ արված այս մեկնաբանությանը օգտատերերից մեկը պատասխանել էր. «Պարզ չի՞, իրենց ֆինանսավորողներին, իրենց կուսակցության հետևում կանգնածներին»։
Արձագանքելով Թանդիլյանի գրառմանը՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է. «Ոչ երնեկ այն երկրին, որի բանկերից մեկի սեփականատերը կուսակցություն է բացում և սկսում թիրախավորել մյուս բանկերին»։
«Այս պահին բանկային համակարգը չպետք է թիրախավորել, հատկապես ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ բանկային համակարգը բավականին լուրջ փորձությունների ու մարտահրավերների առջև է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Նա նշեց, որևէ անձի հասցեական ոչինչ ասել չի ցանկանում, բայց պնդում է՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կայունացնենք հայաստանյան բանկային համակարգը։
«Հայաստանի բոլոր բանկերի նկատմամբ վստահությունը պետք է ապահովենք, եթե խնդիրներ ունենա հայաստանյան բանկերից մեկը, ապա անվստահությունը կտրածվի բոլոր բանկերի վրա, որևէ մեկն անվնաս չի մնա։ Պետք է բանկերի նկատմամբ մեծ հոգածություն ցուցաբերել»,-ասաց Պարսյանը։
Նրա խոսքով, հայաստանյան մի քանի բանկեր ֆինանսական, կազմակերպական, աուդիտորական խնդիրներ ունեն, սակայն պետք է չէ դրանց հիշատակել որպես ռիսկային, քանի որ խնդիրներն ավելի են խորանալու։
«Կոնկրետ բանկ մանտանշելով՝ խնդիրը ոչ թե լուծվում է, այլ ավելի է բարդանում։ Չի կարելի հիշատակել մի բանկի մասին, կլինի քաղաքական գործիչ, կլին մեկ այլ բանկի ներկայացուցիչ, քանի որ դա կխաթարի Հայաստանի բանկային համակարգը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան