Իրավունք 12:06 28/02/2022 Հայաստան

Ալումյանը՝ դատավորին. Այս գործը քննում եք Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության հայցով քաղաքացիական գործը։ Գործը հիմա քննում է դատավոր Սերգեյ Սահակյանը, մինչ այդ այն մակագրված է եղել դատավոր Արթուր Մկրտչյանին։ Վերջինը կարճել էր գործը, պաշտպանների բողոքից հետ այն վերաբացվել է։

Հայցվոր կողմը  դիմել է դատարան արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

«Ես փորձել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահից պարզել, թե ինչ կերպ է գործը հայտնվել Ձեր վարույթում, այսինքն ի՞նչ չափանիշներից ելնելով է դատարանի նախագահը որոշել, որ այս գործը պետք է քննեք հատկապես դուք։ Փորձել եմ տեղեկություններ ստանալ մակագրման գործընթացից, դատավորների ծանրաբեռնվածությունից»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով, դատարանի նախագահից պատասխան երկու գրություն ունի, որից դեռ իրեն պարզ չի դարձել, թե ինչ չափանիշներով է որոշվել, որ գործը պետք է քննվի հենց Սերգեյ Սահակյանի վարույթում։

«Կրկնում եմ մեր դիրքորոշումը, որ այս կազմով նման պայմաններում դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան։ Դուք այս գործը քննում եք Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումով՝ ամբողջ դատավարությունը դրանով դնելով կասկածի տակ»,-ասաց Ալումյանը։

Նշենք, որ Դատալեքսում հրապարկված տեղեկատվության համաձայն, հայցի առիթ են դարձել մարտի 1-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը.

«2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի աոաջ: Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ զնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:

Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի ունենալով միայն ու միայն մեկ նպատակ, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:

Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ագգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչո ւ: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:

Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհորդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք»։

Հայցվոր կողմը համարում է, որ խախտվել է հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետւթյան Սահմանադրության 66-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Հայցվոր կողմը պահանջում է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման գումար, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված վերը մեջբերված արտահայտությունները, հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am֊ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով:

Հայցվոր կողմը պահանջում է նաև պատասխանող Նիկոլ Փաշինյանից հօգուտ հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}