Աշխարհի գավաթի խաղարկությունում սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գրավել է առաջին տեղը
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը իր բարձր կարգը հաստատել է աշխարհի գավաթի խաղարկությունում: Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած հեղինակավոր այդ մրցաշարում երևանցին դարձյալ իր նախասիրած հենացատկերում վաստակել է 14,983 միավոր և վստահորեն գրավել առաջին տեղը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ գոհացրել է նաև Վահագն Դավթյանը: Օղակների վրա վարժությունում նա արժանացել է14.600 միավորի ու դարձել երկրորդ մրցանակակիր:
Հայ մարմնամարզիկները Գերմանիայից կմեկնեն Դոհա: Այնտեղ կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում թիմին կմիանա նաև անվանի Հարություն Մերդինյանը: