Խնդիրն այն է, թե Ուկրաինայում ինչպես էին վերաբերում Արցախում ստեղծված իրավիճակին. Թևան Պողոսյան
«Խնդիրը ոչ թե իմ վերաբերմունքն է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, այլ թե ինչպես էին նրանք վերաբերվում Արցախում ստեղծված իրավիճակին»,-ասուլիսում հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ուկրաինական հիմնախնդրին:
Բանախոսը նկատեց, որ այսօր ուկրաինական հակամարտության որևէ կողմին բռնելու խնդիր չունի, այլ այդ ամենն իր համար վերածվել է Հայաստանի համար հնարավոր հետևանքների սառը դատողության և հաշվարկի առիթի:
Քաղաքագետը նշեց, որ ինքը զբաղվում էր եվրոպական արժեքային համակարգին Հայաստանի ինտեգրման խնդիրներով, բայց իր համար նոյեմբերի 9-ին փոխվեց աշխարհը և նա տեսավ Եվրոպայի կողմից չոր քաղաքական հաշվարկներ, երբ պատերազմի ժամանակ այնտեղից աջակցություն չստացվեց, ընդհակառակը՝ հին աշխարհամասը փակեց իր սահմանները հայ փախստականների համար, իսկ այսօր էլ Արցախում մշակութային արժեքների ոչնչացման առաջ է փակում աչքերը:
Թևան Պողոսյանը նկատեց, որ այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն իր ձայների համար կարող էր գար հասներ Ստեփանակերտ, ապա Մինսկի խմբի համանախագահներն էլ կարող էին գալ Արցախ, իրենց աչքերով տեսնելու իրավիճակը, կամ ՅՈւՆԵՍԿՕ-ն այցելեր բռնազավթած տարածքներ, բայց դա չեն անում:
«Ոչ թե չէինգ գիտակցում, որ աշխարհը, միջազգային հարաբերությունները, շահերի տարա է, ոչ թե՝ արժեքների, այլ այս փաստը շեշտում եմ հետագա հաշավարկները կատարելու համար»,- հայտնեց քաղաքագետը և նկատեց, որ այդ առումով Հայաստանի կողմից որևէ քայլ չի արվում տեղի հայկական սփյուռքի տարհանման խնդրի լուծման համար, ինչպես այն չարվեց Իրաքի , Սիրիայի դեպքում:
Հիշեցնելով, որ մոտ 500 հազար հայ է բնակվում Ուկրաինայում և 2 միլիոնը Ռուսաստանում՝ բանախոսը շեշտեց, որ պատերազմի հետևանքով նրանք ավելի վատ են ապրելու և այն անդրադառնալու նաև Հայաստանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան