Կամո Քոչունցը կկատարի ԶՈՒ գլխավոր շտապի պետի պարտականությունները
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք՝ 2018 մայիսի 24-ին Արտակ Դավթյանը նշանակվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ 2020թ․ հունիսի 8-ին նա ազատվել էր այդ պաշտոնից։ 2020-ի հուլիսի 17-ին Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ։ 2020-ի նոյեմբերի 11-ին Արտակ Դավթյանն այդ պաշտոնից կրկին ազատվել էր։ 2021թ․ մարտի 22-ին Արտակ Դավթյանը կրկին նշանակվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Օնիկ Գասպարյանին։
2022 թ. փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն է 2021 թվականի սեպտեմբերի 13-ից։
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ ԳՇ պետն ազատվել է պաշտոնից
- «Ժողովուրդ». Արտակ Դավթյանի, Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն
- Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործը դատարանում է