Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Գոմելի շրջանում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ БелТА ինֆորմացիոն գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների ավարտից հետո Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը լրագրողներին ասել է․
«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր անցկացրել են բանակցություններ, որոնց հիմնական նպատակն է եղել քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցերը: Կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու»,
Իր հերթին Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ «գտնվել են հատման կետեր, որոնց կապակցությամբ կարելի է ընդհանուր դիրքորոշում կանխատեսել»։
Մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան