Չեխիայից զենքով բեռնված երկրորդ գնացքն է ուղարկվել Ուկրաինա
Չեխիան զենքով երկրորդ գնացքն է ուղարկել Ուկրաինային օգնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «CTK» լրատվական գործակալությանը։
Ուկրաինայի համար զենքով առաջին գնացքը ժամանել է կիրակի օրը։
Ըստ աղբյուրի՝ Չեխիայի կառավարությունը շաբաթ օրը հավանություն է տվել Ուկրաինայի զինված ուժերին 188 մլն կրոնի (մոտ 8,6 մլն դոլար) չափով զենքի և զինամթերքի ուղարկմանը:
Նախարարների կաբինետը կիրակի օրը համաձայնություն է տվել ուկրաինական բանակին 400 մլն կրոն (մոտ 16,2 մլն եվրո) ռազմական նյութ տրամադրելուն։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Ինչպես հայտարարել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքներին, այլ շարքից հանում են միայն ռազմական ենթակառուցվածքները, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Նշենք, որ ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
- Ուկրանիական պատվիրակությունը գնում է դեպի բելառուսական սահման
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների
- Կիևի բնակիչները սխալմամբ կրակել են ուկրաինացի զինվորների վրա
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
- Պեսկով. Ռուսական զորքերը վերսկսել են առաջխաղացումը Ուկրաինայում՝ Կիևի կողմից բանակցություններից հրաժարվելու պատճառով
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան