Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
Չինաստանը կարծում է, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի կարող նպաստել ուկրաինական խնդրի լուծմանը և դեմ է նման մոտեցմանը: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Վան Ին ասել է, որ Չինաստանը դեմ է պատժամիջոցների կիրառմանը ուկրաինական խնդրի լուծման համար, և ավելին` միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին», - ասվում է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Նախարարն այդ մասին ասել է գերմանացի գործընկերոջ հետ զրույցի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Վան Իի խոսքով, «պրակտիկան վաղուց ապացուցել է, որ պատժամիջոցները ոչ միայն չեն կարող լուծել խնդիրը, այլև նոր խնդիրներ են ստեղծելու (...)՝ խոչընդոտելով քաղաքական կարգավորման գործընթացին»։
Չինացի դիվանագետն ասել է, որ Չինաստանը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «որոշումներ ընդունելիս պետք է քայլեր ձեռնարկի, որոնք կնպաստեն ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, այլ ոչ թե խրախուսեն առճակատումը և հակասությունները», հետևաբար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուկրաինական հարցը քննարկելիս նա «դեմ է արտահայտվել ուժի կիրառման ու պատժամիջոցների մասին հայտարարություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդև. Պատժամիջոցները կարող են ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու պատճառ դառնալ
- Եվրոպական երեք պետություն ծանուցել են իրենց տարածքով Ռուսական ընկերությունների թռիչքների արգելքի մասին
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան