Պեսկովը հայտարարել է՝ Ռուսաստանը կպատասխանի ռուսական ինքնաթիռների թռիչքներն արգելելու ԵՄ որոշմանը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կարձագանքի Եվրամիության որոշմանը, որով արգելվում է ռուսական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքում, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Իհարկե, կլինեն պատասխաններ, առաջնորդող սկզբունքը լինելու է փոխադարձության սկզբունքը և, բնականաբար, մեր սեփական շահերն առաջնային են լինելու»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը որոշել է երկուշաբթի՝ փետրվարի 28-ից ամբողջությամբ փակել ԵՄ օդային տարածքը Ռուսաստանի համար։
Ավելի քան 20 երկրներ արդեն փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Իտալիան, Գերմանիան և Բելգիան։
Փետրվարի 28-ին Հունաստանը ևս փակեց իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Բացի այդ, ռուսական «Պոբեդա» ցածրարժեք ավիափոխադրողը չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները դեպի եվրոպական երկրներ՝ ռուսական ինքնաթիռների օդային տարածքի փակման պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Եվրոպական երեք պետություն ծանուցել են իրենց տարածքով Ռուսական ընկերությունների թռիչքների արգելքի մասին
- ԵՄ իշխանություններն արգելել են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքում
- Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում
- Ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան