Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին՝ կապված ԱՄՆ-ի և դրանց միացած երկրների ոչ բարեկամական գործողությունների հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ որոշման տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Նախաբանում պարզաբանվում է, որ հրամանագիրը ստորագրվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրանց միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման հետ»:
Բացի այդ, փաստաթղթում թվարկված միջոցները կիրառվում են Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար և «Հատուկ տնտեսական միջոցների և հարկադրական միջոցների մասին», «Անվտանգության մասին» և «Ազդեցության (հակազդման) միջոցների մասին» դաշնային օրենքներին համապատասխան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են
- Խնդիրն այն է, թե Ուկրաինայում ինչպես էին վերաբերում Արցախում ստեղծված իրավիճակին. Թևան Պողոսյան
- Ռուսաստանն Ուկրաինայում ադրբեջանական կործանիչներ է ոչնչացրել
- Բախտախնդիր Զելենսկին ու մանուկ Պուտինը
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին
- Պուտինը Սի Ցզինպինին հայտնել է Կիևի հետ բանակցությունների պատվիրակություն ուղարկելու պատրաստակամության մասին
- Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան