Ռուսաստանն Ուկրաինայում ադրբեջանական կործանիչներ է ոչնչացրել
Ռուսական զինուժը ոչնչացրել է Ուկրաինայում վերանորոգվող ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական 3 ինքնաթիռ: Այս մասին գրում է թուրքական «Yeniakit» թերթի կայքը՝ հղում անելով ռուսական մամուլին, փոխանցում է ermenihaber-ը։
Նշվում է, որ ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները գտնվել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ընկերությանը՝ «Ուկրոբորոնպրոմ»-ին պատկանող Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում, որը Ուկրաինայի այլ ռազմական օբյեկտների հետ միասին թիրախավորվել էր ռուսական օդատիեզերական ուժերի կողմից:
Նշվում է, որ «Ուկրոբորոնպրոմ»-ի նախորդ ամիս տեղի ունեցած հավաքի առիթով հրապարակված լուսանկարներում երևում է Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող առնվազն 3 նման ինքնաթիռ: Նշվում է, որ դրանք օգտագործման համար ոչ պիտանի են դարձել ռուսական ուժերի կողմից Լվովի գործարանին հասցված հրթիռային հարվածների արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի և Թուրքիայի կատարված հանցանքներն էլ պետք է արժանի գնահատականի արժանանան ինչպես Եվրոպան փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին. Օհանյան
- Թուրքիայում «պատերազմ են» որակել ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական օպերացիան
- Չեխիայից զենքով բեռնված երկրորդ գնացքն է ուղարկվել Ուկրաինա
- Ռուս-ուկրաինական պատերազմն ինչ հետևանքներն կունենա Հայաստանի տնտեսության վրա
- Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ
- Ռայիսի. Իրանը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերին
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
- Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունք խաղաղությունը կլինի
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների