Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 մեդալ են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ ըմբիշները:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցավայր մեկնած 9 ըմբիշից մեդալ է նվաճել 3-ը: Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Մելիքյանն ու Հրաչյա Պողոսյանը: Երկուսն էլ հանդես են գալիս 63 կգ քաշային կարգում:
Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Թեհրան էին մեկնել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Էմիլ Ավետիսյանը (77 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ) և Կարեն Խաչատրյանը (87 կգ):
Թիմի հետ մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին