Ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է
Ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկումը շարունակվում է: Հայաստանյան բանկերում այսօր ժամը 09:15-ի դրությամբ ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել 4.28 դրամով։ Նման տվյալներ է հրապարակել Rate.am կայքը։
Նախօրեի համեմատ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով: Ռուբլու առավելագույն գինը բանկերում կազմում է 5.76 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 4.49 դրամ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարին, ապա, փոխարժեքը փետրվարի 26-ի համեմատ այսօր աճել է 0.03 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 480.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 485 դրամ:
Նշենք նաև, որ դոլարի առքի միջին գինը 479.50 դրամ է:
Ի տարբերություն դոլարի, եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.03 նիշով և կազմում է 532.76 դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան