Աննա Գրիգորյան. Պատերազմից հետո միայն Կապանից հեռացել է ավելի քան 1000 մարդ
«Գործող պոպուլիզումի անտիդոտը կարող է լինել միայն ազգային կոդը»,-նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը որպես բանախոս մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» պանելային քննարկմանը։
Նրա խոսքով, հայկական օրակարգի շուրջ ժողովրդին կոնսոլիդացնելը բավականին բարդ է, քանի որ իշխանությունը վարդագույն ակնոցներ է բաժանում ժողովրդին՝ հավատացնելով, որ ամեն բան լավ է, խնդիրներ չկան։
«Երբ դու ազգային օրակարգ ես հետապնդում, նախ և առաջ խոսում ես մարտահրավերների մասին, փորձում ես քո երկիրը պահել առաջիկա հնարավոր կորուստներից, մինչդեռ վարֆագույն ակնոցներ բաժանողներն ասում են՝ ամեն ինչ լավ է, խաղաղության ենք գնում, որն ըստ էության սին է»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Ընդդիմադիր գործիչը նշեց՝ այսօր խորհրդարանում քննարկում են Շուշիի հռչակագիրը դատապարտելու մասին հայտարարություն, մինչդեռ իշխանությունը չի ցանկանում այն ներառել օրակարգ, որպեսզի հասարակությունը չտեղեկանա, թե ինչ մարտահրավերների առջև ենք կանգնում։
«Սա բարդ աշխատանք է, ես հասկանում եմ, բայց ընդդիմության առաքելությունն էլ հենց դա է՝ բաց ու անկեղծ խոսել հասարակության հետ, մատնանշի մարտահրավերները»,-ասաց սյունեցի պատգամավորը։
Նա նկատել է, որ ընտրություն կատարած անձինք այլևս չեն ցանկանում մասնակից լինել ոչ քաղաքական գործընթացներին, ոչ էլ այն զարգացումնեին, որոնք վերաբերում են մեր երկրին։
«Մենք պետք է գնանք ու բացատրենք, որ մեզանից յուրաքաչյուրի դիրքորոշումն ինչքան կարևոր է։ Կարծում եմ, որպես ընդդիմադիր գործիչ, այս առումվ ես բավարար չափով չեմ աշխատել»,-ասաց նա։
Գրիգորյանի խոսքով, ինքը հաճախ է հանդիպումներ ունենա սյունեիների հետ, հատկապես այն բնակավայրերի բնակիչները, որոնք հայտնվել են մեկուսացման մեջ, դժգոհության վիճակից հայտնվել են մի դրության մեջ, երբ չգիտեն, թե ինչ անեն։
«Նրանք չգիտեն, թե ինչ է լինելու, անկարողության մթնոլորտում, չեն էլ ցանկանում մասնակցել որևէ գործընթացի։ Մի տվյալ հրապարակեմ, պատերազմից հետո միայն Կապան քաղաքից 1000 մարդ լքել է իր տունն ու հեռացել»,-ահազանգեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, արտագաղթը, ցածր ծնելիությունն առաջաիկայում Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր են, և հենց այս հարցերը էական նշանակություն են ունենալու մեր երկրում որևէ օրակարգ ձևավորելու հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին