Արթուր Վանեցյան. Համաշխարհային հետաքննող լրագրողներ են դիմել ինձ
«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ սկսել է տարբեր պատճառաբանություններ բերելով, բայց նրա իրական նպատակը եղել է իր իշխանությունը պահելը, որը շարունակվում է մինչ օրս»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչն ասաց, մենք տեսնում ենք արդեն աննախադեպ ճնշում դատական իշխանության, մամուլի վրա, տեսնում ենք, որ արդեն կալանավորվել է դատավոր ոչ հաճո որոշման համար։
Անդրադառնալով իր և իր ընտանիքի հեռախոսները Pegasus ծրագրով վարակելու մասին հարցին, ասաց՝ դրա մասին տեղեկացել է վաղ, հեռախոսում եղած ֆայլերի պաշտպանության համար։
«Համաշխարհային հետաքննող լրագրողներ են դիմել ինձ, գիտեմ, որ նրանք դիմել են նաև այլ քաղաքական գործիչների ու լրագրողներ, որոնց հեռախոսներում ևս հայտնաբերվել է Pegasus ծրագիրը։ Կարծում եմ՝ կլինի ծավալուն հետաքննական նյութ»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետը բացատրում է՝ ինչո՞ւ է վստահ, որ Վանեցյանի դեմ Pegasus կիրառել են Հայաստանի հատուկ ծառայությունները
- Արսեն Բաբայան. Ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով
- Կիբերանվտանգության փորձագետն արձագանքում է Հայաստանում Pegasus-ի կիրառման վերաբերյալ քաղաքական հայտարարությունների ոչ քաղաքականացված կետերին
- Pegasus լրտեսության սկանդալ․ ԵՄ-ն իր վրդովմունքն է հայտնում՝ այն համարելով միանգամայն անընդունելի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին