Արմեն Գևորգյան. Հայկական օրակարգն ինձ համար ունի երեք հարթություն
«Հայկական օրակարգ ասելով՝ ես տեսնում եմ միտում դեպի ապագա, շարժում, դինամիկա»,-նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով ի նախագահ Արմեն Գևորգյանը՝ որպես բանախոս ելույթ ունենալով «Կոնգրես հյուրանոցում ընթացող «Հայկական օրակարգ» պանելային քննարկմանը։ Այն կազմակերպել է Այլընտրանքային նախագծեր խումբը։
Արմեն Գևորգյանը ցավով նշեց, որ, խոսելով հայկական օրակարգի մասին, մենք անընդհատ կենտրոնացել ենք առկա խնդիրների վրա, չենք կարողանում դրանից դուրս գալ ու նայել դեպի առաջ։
«Իհարկե, հետպատերազմյան շրջանում դա նաև օբյեկտիվ է։ Բայց անընդհատ դոփելը խնդիրների մեջ, անընդհատ սպասելն արտաքին ազդակների, փոփոխությունների բերում են մի իրավիճակի, երբ դու ոչինչ չես անում, անընդհատ գտնվում ես ռեֆլեքսայի վիճակում»,-ասաց նա։
Քաղաքական գործչի համար քաղաքական օրակարգն ունի երեք հարթություն, որոնք բոլորն էլ բարդ են։
«Առաջինը ներպետական, ներհաստանյան հարթությունն է, որտեղ բավականին բարդ և քաղաքական, և բարոյահոգեբանական գործընթացներ են տեղի ունենում։ Երկրորդը համահայկական հարթություն է, երբ խնդիրները չեն պարփակվում միայն Հայաստանով, տարածվում են նաև սփյուռքի վրա։ Երրորդը աշխարհքաղաքական հարթությունն է»,-մանրամասնեց նա։
Արմեն Գևորգյանի խոսքով, Հայաստանը գտնվում է իրենից անկախ զարգացումների կիզակետում։
«Կարծես զարգացումը մեզ հետ կապ չունի, բաց հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում մեզ վրա տարբեր առումներով»,-ասաց նա՝ արձանագրելով, որ հայկական օրակարգի երեք հարթություններում կան հատման կետեր, ինչպես օրինակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ունի ինչպես ներհայաստանյան, այնպես էլ համահայկական ու աշխարհքաղաքական նշանակություն։
Գևորգյանն առաջարկում է, որ նման հարցերը դիտվեն որպես առաջնահերթություն։
«Բայց պետք է հասկանանք, որ այդ առաջնահերթությունները չեն առնչվում մեր հասարակության զգալի մասի սպասելիքներին։ Շատ դժվար է խոսել ապագայի ծրագրերի մասին, երբ շատերն այսօր գոյատևման, ապրուստի խնդիր ունեն»,-նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում