Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը Նետրեբկոյի և Գերգիևի հետ
Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի և աշխարհահռչակ ռուս դիրիժոր Վալերի Գերգիևի հետ: Այս մասին Twitter-ում գրել է օպերայի կառավարիչ-տնօրեն Սերժ Դորնինը, գրում է vesti,ru-ն։
Պատճառը, ինչպես պարզաբանել է նա, արտիստների «անբավարար հեռավորությունն» է Ուկրաինայի իրադարձություններից։
Նշվում է, որ երկու օր առաջ Աննա Նետրեբկոն սոցցանցերի իր էջում տեղադրել էր ռուսերեն և անգլերեն լեզուներով գրություն, որում հայտնել էր, որ Ուկրաինայի իրադրությունը չափազանց լուրջ է, որպեսզի դա մեկնաբանեն առանց մտածելու:
Երգչուհին նաև հավելել է, որ դա սխալ է, երբ արտիստներին, այլ հասարակական անձանց ստիպում են արտահայտել իրենց քաղաքական կարծիքը և դատապարտել իրենց հայրենիքը: «Դա պետք է լինի ազատ ընտրություն։ Ինչպես իմ գործընկերների մեծ մասը, ես քաղաքական անձ չեմ», – հայտարարել է երգչուհին։
Ինչ վերաբերում է Վալերի Գերգիևին, ավելի վաղ Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռեյթերը որոշում էր կայացրել նրան հեռացնել Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։ Մինչ այս Ռեյթերը դիրիժորից պահանջել է «հստակ և միանշանակորեն հեռու մնալ» Ուկրաինայում ռուսական օպերացիայից, սակայն Գերգիևը, ըստ նրա, չի հայտնել իր դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
- Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում
- Եվրահանձնաժողովի-նախագահ. Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կհարվածեն նաև Եվրոպայի տնտեսությանը
- Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով
- Ռուսաստանը չի սկսել պատերազմը, նա դա ավարտին է հասցնում․ Զախարովա
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան