Դատարանը թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանը Ստրասբուրգ մեկնի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը թույլ տալ բացակայել ՀՀ տարածքից։
Հիշեցնենք, որ Գևորգյանը տեղեկացրել է դատարանին, որ ս․թ․ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։
Դատարանը գտավ, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցանց մասնակցել այդ նիստերին և թույլ չտվեց նրան մեկնել Ստրասբուրգ։
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ենթադրյալ կաշառքի մասին քրգործն ընդմիջվել էր մեկ ժամով։
Գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, քանի որ մասնակցում է ԱԺ քառօյայի աշխատանքներին։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։
Բացի այդ պատգամավորն ինքը տեղեկացրել է դատարանին, որ ս․թ․ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։
Դատարանը գտել էր, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի ներկայացված՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝ պարզելու, թե երբ Գևորգյանը կկարողանա ներկայանալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան