Իշխանությունը քաղաքացիների սոցիալական պաշտպանության համար արդյունավետ քաղաքականություն չի իրականացնում. Կիրակոսյան
«Այսօր Հայաստանում ունենք արտագաղթի բավական մտահոգիչ տեմպեր։ Միայն 2021 թվականին ավելի քան 73 հազար քաղաքացի արտագաղթել է Հայաստանից»,- Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։
Ըստ նրա, արտագաղթի այս ցուցանիշը խոսում է երկրում առկա բավականին խորքային խնդիրների, հասարակության մոտ առկա տրամադրությունների մասին, որոնք, բնավ, լավատեսկան չեն։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, հասարակության տրամադրությունների վրա չի կարող չազդել անվտանգային իրավիճակը, նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրները. «Իշխանությունը տարաբնույթ գործիքակազմեր է ներդնում խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ, երկրում կան քաղբանտարկյալներ, օր օրի ավելանում են քաղհալածյալները, դատական համակարգը հիմնականում գտնվում է իշխանության տրամադրության ներքո»։
Նա նշեց, որ այս ամենին գումարվում է սոցիալական վիճակի զգալի վատթարացումը. «Իշխանությունները խոսում են Հայաստանում գործազրկության մակարդակի նվազման մասին, սակայն այդ նվազումը եղել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու, այլ աշխատուժի կրճատման արդյունքում։ Աշխատուժի կրճատման և արտագաղթի թվերի համադրությունն իրավունք է տալիս առնվազն ենթադրելու, որ գործազրկության մակարդակի անկումը պայմանավորված է արտագաղթով»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, այսօր ՀՀ քաղաքացիների մի ստվար մաս չի կարողանում հոգալ իր մինիմալ սպառողական զամբյուղը՝ պայմանավորած առաջին անհրաժեշտության ապրանքների, կոմունալ ծառայությունների գների բարձրացմամբ։ Ըստ նրա, որ սոցիալական վիճակն ավելի անորոշ է դառնում ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված։
«Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, մասնագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսության վրա էական ուղղակի ազդեցություն չեն ունենա, սակայն անուղղակի ազդեցությունն արդեն զգալի է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի բազմաթիվ ընտանքիներ իրենց ամենօրյա ապրուստը հոգում են ՌԴ-ից փոխանցած գումարներով և ռուբլու գնի տատանումը, ՌԴ-ում հնարավոր սոցիալ տնտեսական խնդիրներն էական հարված են հասցնելու այդ մարդկանց բյուջին»,- ասաց Ե. Կիրակոսյանը։
Նա ընդգծեց, որ նման պայմաններում ՀՀ իշխանությունից ակնկալվում է հստակ, թիրախավորված և արդյունավետ քաղաքականություն քաղաքացիների սոցիալական պաշտպանության համար, սակայն ոչ միայն նման նման քաղաքականություն չի իրականացվում, այլևս իշխող ուժի կողմից մերժվում են ՀՀ քաղաքացիների եկամուտները բարձրացնելու, գնաճի ազդեցությունը հասարակության գոնե որոշ խմբերի համար մեղմելու իրենց նախաձեռնությունները, իսկ արտագաղթը Հայաստանի, ժողովրդի առջև ծառացած խնդիրները որևէ կերպ չի լուծում։
Հարակից հրապարակումներ`
- Բնակչության կեսը ձեր իշխանության օրոք ավելի քիչ եկամուտ է ստանում. Թադևոս Ավետիսյան
- Սահմանվել են բնական գազի նոր՝ բարձրացված սակագները
- Այս կեցվածքը՝ բլոկել, չթողնել նախագիծը քննարկման առարկա դառնա ԱԺ-ում, անհասկանալի է. Արծվիկ Մինասյան
- Էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գների աճը 2022 թ. գնաճին հավելյալ կավելացնի 1-1.5%. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին