«Լուսակերտ» թռնչաֆաբրիկան լուծարվում է
Հայաստանի ձվի շուկայում կտրուկ գնանկումը մի շարք տնտեսվարողներ և տնտեսագետներ համարում են արհեստածին։
News.am-ը գրում է, եր ըստ որոշ հրապարակումների՝ այս մեխանիզմը գործարկել է «Շիրակ» թռչնաֆաբրիկան՝ ձուն վաճառելով նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով։ Մրցակցությանը դիմանալու համար մյուս խոշոր տնտեսվարողները ստիպված գնում են նույն քայլին։ Այսպիսով՝ այժմ շուկայում կարել է հանդիպել 25-ից մինչև 40 դրամով վաճառվող հավկիթներ։
Տնտեսվարողները զգուշացնում են, որ նման գործելաոճը կարող է հանգեցնել միջին և մանր տնտեսվարողների սնանկացման, ինչի նախադեպը եղավ այսօր՝ մարտի 1-ին։
«Լուսակերտ» թռչնաբուծողների ֆաբրիկան հայտարարեց իր լուծարման մասին։ Ընկերությունն իր մոտ 8 հազար հավերը բաժանեց նախօրոք հերթագրված քաղաքացիներին։
Ընկերության աշխատակից Դավիթ Ղազարյանը պարզաբանել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով իրենք մեծ վնասներ են կրել,և հրաժարվում են հավերից, քանի որ ի վիճակի չեն հոգալ նրանց կարիքները։
«Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը փոխհատուցի մեր կրած կորուստները։ Խնդրի լուծման համար, մեր պատկերացումներով՝ պետք է ստեղծվի մասնագետներից կազմված հանձնաժողով, որը կկարգավորի շուկան»,- նշել է նա։
Ֆաբրիկայի լուծարման պաճառով աշխատանքից զրկվում է մոտ 80 մասնագետ։ Նրանցից շատերը արտադրամասում աշխատել են 35-40 տարի։
«Ձուն այնքան է էժանացել, որ չենք կարողանում ինքնարժեքը փակել։ Մենք՝ աշխատակիցներս ենք հազիվ կարողանում հոգալ մեր առօրյա ծախսերը»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։