«Ռոսավիացիան» Հայաստանը դիտարկում է որպես ռուսներին արտասահմանից տարհանելու տարբերակ
«Ռոսավիացիան» հորդորել է ռուսներին մոտակա ժամանակներս խուսափել ոչ աշխատանքային արտասահմանյան ուղևորություններից։ Այս և այլ խորհուրդներ հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ռոսավիացիան» խոստացել է, որ Ռոստուրիզմի, ԱԳՆ-ի և առաջատար ավիափոխադրողների հետ կհավաքագրեն տվյալներ, թե որքան մարդ, որտեղից կարիք ունի տեղափոխման, որպեսզի գնահատեն անհրաժեշտ պարագաների ծավալաները։
Մասնավորապես, խորհուրդ է տրվում օգտագործել արտասահմանյան ավիաընկերությունների կոմերցիոն թռիչքները դեպի երրորդ երկրներ, որոնք չեն սահմանափակում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը, օրինակ՝ Ադրբեջանով, Հայաստանով, Ղազախստանով, Քաթարով, Արաբական Միացյալ Էմիրություններով, Թուրքիայով։