Եվրահանձնաժողովի-նախագահ. Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կհարվածեն նաև Եվրոպայի տնտեսությանը
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, հարվածելու են նաև եվրոպական տնտեսությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ լավ հասկանում եմ, որ այդ պատժամիջոցները կհարվածեն նաև մեր տնտեսությանը։ Ես դա գիտեմ։ Մենք երկու տարի ապրել ենք պանդեմիայի պայմաններում և հիմա հույս ունեինք զբաղվել տնտեսությամբ և սոցիալական ոլորտով։ Սակայն ես վստահ եմ, որ եվրոպացիները շատ լավ հասկանում են, որ մենք պետք է դիմակայենք այդ ագրեսիային»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նստաշրջանում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը:
Ֆոն դեր Լայենի խոսքերով, պատժամիջոցները Եվրոպայի «ազատության պաշտպանությունն են» և «դրանք ունեն իրենց գինը»։ «Բայց սա որոշիչ պահ է, և մենք պատրաստ ենք վճարել այդ գինը: Ներդրումները, որ մենք այսօր անում ենք, վաղը մեզ ավելի անկախ կդարձնեն: Եվ գլխավորը՝ ես մտածում եմ մեր էներգաանվտանգության մասին»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Եվրոպան «այլևս չի կարող հույս դնել իրեն սպառնացող մատակարարի վրա, ուստի դիմել է մյուսներին, և նրանք պատասխանել են»։ Մասնավորապես, ինչպես նշել է ֆոն դեր Լայենը, ԵՄ-ն հույսը դնում է Նորվեգիայի և նրա հեղուկ գազի վրա, ինչպես նաև կկառուցվի գազային ինտերկոնեկտորներ։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով
- Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
- Մեդվեդև. Պատժամիջոցները կարող են ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու պատճառ դառնալ
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Ֆրանսիան կարգելափակի եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ռուսաստանցիների հաշիվները
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին