Ռուսաստանին զրկել են վոլեյբոլի աշխարհի առաջնությունից
Վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքներում, չի կայանա այդ երկրում. Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) Ռուսաստանին զրկել է այդ իրավունքից, փնտրում են այլընտրանքային երկիր։
FIVB-ը այսպես է բացատրել. «...Որպեսզի վոլեյբոլի ընտանիքի անդամները, ազգային ֆեդերացիաները, մարզիկները, պաշտոնյաները ևերկրպագուները, լինեն անվտանգ ևհպարտանան, որ մասնակցում են սպորտի ուրախ ևխաղաղ տոնի»։
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել կամ տեղափոխվել են Ռուսաստանում նախատեսված բոլոր մրցաշարերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան