Սուրեն Պարսյան. Ապրիլի 1-ից թանկանալու է նաև գազը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում անդրադարձել է գազի գնի թանկացմանն ու դրա հետևանքներին.
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները թանկանալու են, մասնավորապես՝
• Բնակչության համար կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ,
• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%-ով՝ դառնալով 233,9 դոլար,
• Գյուղմթերք վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%` դառնալով 233,9 դոլար,
• Խոշոր կամ ամսական 10000 խմ և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երը և այլն) բնական գազի սակագինը թանկանալու է 9,9 դոլարով կամ 3,9%-ով՝ դառնալով 265,81 դոլար։
Միակ «լավ» լուրը այն է, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը մնացել է նույն 100 դրամը։
Ռուս-ուկրաինական խորացող ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների պայմաններում բնական գազի սակագների բարձրացումը մեծ հարված է հասցնելու մեր տնտեսության մրցունակությանը և էլ ավելի է խորացնելու բնակչության սոցիալական խնդիրները։
Պետք է փաստել, որ հակառակ հրապարակային խոստումների՝ գործող իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի և արդեն ապրիլի 1-ից նաև բնական գազի սակագները։
Հաշվի առնելով սակագների աճը և համաշխարհային տնտեսական նոր ցնցումները՝ կենտրոնական բանկի և կառավարության տնտեսական կանխատեսումները անհրաժեշտ է վերանայել և նոր համալիր ծրագրեր մշակել, որը թույլ կտա դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան