Հարցազրույցներ 12:28 01/03/2022

Անհարմար հարցեր գինեկոլոգին

Թերևս գինեկոլոգն այն մասնագետն է, ում սենյակից այցելուները դուրս են գալիս՝ մտքում պահած բազմաթիվ անհարմար հարցեր, հետո այդ հարցերի պատասխանները փորձում գտնել զարտուղի ճանապարհներով։Մենք հարցնում ենք՝ առանց ամոթի, իսկ պատասխանում է բժիշկ-գինեկոլոգ Աննա Անդրեասյանը։

-Ինչո՞ւ գնալ  գինեկոլոգի մոտ, եթե ոչ մի տեղդ չի ցավում։ Ո՞ր տարիքից է ճիշտ սկսել հաճախելը։
-Գինեկոլոգի մոտ այցը իրականում կնոջ համար հոգեբանական դժվար փորձություն է։ Այդ հոգեբանական արգելքի պատճառը շատերի մոտ վախի զգացողությունն է, որոշների մոտ ամոթի զգացումն է, որոշների մոտ էլ սերնդեսերունդ փոխանցվող թյուր համոզմունքը, որ գինոկոլոգի մոտ հաճախում  են միայն հղիության ժամանակ և ծննդաբերության նպատակով: Դրա համար գանգատի բացակայության պարագայում կինը դժվար է բժշկի դիմում, այնինչ, գանգատի բացակայությունը դեռ  չի բացառում սկսվող որոշ պաթոլոգիկ պրոցեսների առկայությունը: Այդ պատճառով շատ զարգացած երկրներում կինը  պարբերաբար կանխարգելիչ բուժզննում է անցնում: Ինչ վերաբերվում է, թե ո՞ր տարիքից է պետք հաճախել , ուղղակի  կնշեմ, որ իմ ամենաերիտասարդ պացիենտը  եղել է 1.5 ամսեկան, իսկ ամենատարեցը` 86  տարեկան: Գանգատների առկայության դեպքում, անկախ տարիքից, անհրաժեշտ է գինեկոլոգի խորհրդատվություն: Բացակայության պարագայում պարտադիր կանխարգելիչ բուժզննում է  իրականացվում  աղջիկներ մոտ 15  տարեկանում: Իմ կողմից ավելացնեմ, որ սեռահասունացման շրջանը սկսվելուն պես, որը անհատապես տատանվում է  8-13 տարեկանի սահմաններում , ցանկալի է, որ  աղջիկը ճշտգրիտ ինֆորմացիա ստանա իր օրգանիզմի կառուցվածքի և սկսվող փոփոխությունների վերաբերյալ:

-Ինչո՞ւ է գինեկոլոգը դուրս գալիս սենյակից, երբ այցելուն հանվում է։
-Այս հարցի պատասխանը հասկանալու համար  ընդամենը  պետք է պատկերացնել, թե  ինչպիսի զգացողություն եք ունենում անծանոթ մարդու դիմաց մերկանալիս: Ինչքան էլ սպիտակ խալաթը հուշի կնոջը, որ նա հետազություն անցնելու  համար է դա անում, մեծամասնության մոտ առաջնային  ռեակցիան  անհարմարության զգացումն է լինում : Այդ պարագայում կարևոր է կնոջը ինքնուրույն պատրաստվելու ժամանակ տրամադրելը, ինչն էլ անում է բժիշկը:


-Հնարավո՞ր է սեռավարակ ձեռք բերել կամ  հղիանալ՝ լողավազանում լողալիս, նույն սրբիչով սրբվելիս և այլն։
-Սեռավարակները մեծամասամբ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են: Չընդլայնվելով դրանց տեսակների և հնարավոր այլ փոխանցման ճանապարհների մասին՝ ուղղակի հակիրճ ասեմ, որ մասնագետները գտնում են որ, երբ լողավազանի ջրին ավելացվում է ճիշտ քանակության քլոր, այն  լողավազանի ջրին տալիս է  թույլ թթվային միջավայր, որի մեջ սեռավարակների հարուցիչները արագ ոչնչանում են։ Տեսականորեն էլ ռիսկը մինիմալ է վարակվելու։ Այնուամենայնիվ  հնարավոր է սնկային վարակի, աղիքային վարակի  և շնչառական վարակի տարածումը։ Տեսականորեն համարվոմ է  նաև, որ հնարավոր է որոշ վարակների տարածման կոնտակտային ճանապարհ, դրա համար անխոս բոլոր հիգիենայի պարագաները  այդ թվում սրբիչը պետք է լինեն  անհատական։

-Հնարավո՞ր է կորցնել  կուսությունը՝ տամպոն օգտագործելու պատճառով։
-Տամպոնները լինում են տարբեր տրամաչափի և տարբեր ներծծման ունակության։ Շատերը չգիտեն, որ տամպոնի ընտրությունը շատ անհատական է։ Գոյություն ունեն նաև տամպոններ աղջիկների համար, որոնք չեն ապրում սեռական կյանքով։ Կուսաթաղանթը  իրենից ներկայացնում  լորձաթաղանթային հյուսվածք, որը դեռահասունացման շրջանում կանացի հորմոնների ազդեցությամբ դառնում է  էլաստիկ, մեծամասամբ ունի մեկ անցք, որը դաշտանային ցիկլի ընթացքում  լայնանում է, որպեսզի թույլ տա մենստրուալ ցիկլի ժամանակ արյունային արտադրության արտահոսքին։ Դրա համար  սովորաբար  համապատասխան տամպոնի ճիշտ տեղակայման դեպքում համարյա անհնար է այն պատռել։ Բայց գոյությու ունեն կուսաթաղանթի կառուցվածքային այլ տեսակներ՝ տարբեր հաստության, երկու անցքի առկայությամբ կամ բազմաթիվ, ցանցաձև, նույնիսկ դրա բացակայություն և այլն ...հետևաբար, տամպոն կարող է ճիշտ տեղադրել այն աղջիկը, ով իր անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններին ծանոթ է։

-Կարելի՞ է տամպոնը թողել ողջ գիշերվա ընթացքում։
-Սովորաբար  տամպոնի  փոխելը կախված է մենստրուալ ցիկլի առատությունից և ինչ ներծծման ունակությամբ է  այն օժտված։ Իմաստը կայանում է նարնում, որ ամբողջությամբ գերլցված վիճակում այն երկար չմնա հեշտոցում: Միջինում խորհուրդ է  տրվում 3-6  ժամը մեկ  փոխել այն: Մաքսիմալ տևողությունը, որ կարող է տեղադրված մնալ  դա 8 ժամն է . դրա համար տեղադրումը կատարվում  է անմիջապես քնելուց առաջ։ Գոյություն ունեն նաև հատուկ գիշերային տամպոններ:

-Ինչո՞ւ են դաշտանային ցիկլն անվանում ամսեկան, երբ այն մեկ շաբաթ էլ  չի տևում։ Նորմալ  դաշտանային ցիկլը 28 օ՞ր է, մնացածը՝ պաթոլոգիա՞։
-Իրականում  մենստրուալ ցիկլը կանանց վերարտադրողական համակարգում կանոնավոր հորմոնալ  փոփոխությունների  հետևանքով իրականացվող ցիկլային գործընթաց է, որը տևում է մոտավորապես մեկ ամիս, որի ընթացքում  բնությունը կնոջ օրգանիզմը նախապատրաստում է հղիությանը։ Հղիության բացակայության պարագայում արգանդի ներսի շերտը`լորձաթաղանթը   դուրս է գալիս արյունային  արտադրության տեսքով, որը կինը տեսնում է մի քանի օրերի ընթացքում։ Այսինքն՝ արյունային արտադրությունը , որը կինը տեսնում է  ամեն ամիս ընդհանուր  մենստրուալ ցիկլի մի մասն է կազնում միայն: Ցիկլի տևողությունը նորմայում կազմում է 21-35  օր, որոշ դեպքերում նույնիսկ մինչև 40 օր: Կարևոր է կնոջ վերարտադրողականության համար այն,  որ կանոնավոր կերպով հորմոնների ազդեցությամբ արգանդն ու ձվարանները իրականացնեն իրենց ցիկլային փոփոխությունը։

-Ինչո՞ւ է ցավում փորը ցիկլից առաջ։
Մենստրուալ ցիկլը սկսելուց առաջ հորմոնալ փոփոխության արդյունքում արգանդի մկանային շերտում շատանում է միջանկյալ մի նյութի արտադրությունը , որը բերում է մկանային կծկումների ավելացմանը : Այդ կծկումներն են առաջացնում ցավ ու դիսկոմֆորտ :
Իհարկե պետք է նշեմ նաև,  որ գոյություն ունեն  օրգանական պաթոլոգիկ վիճակներ , որի դեպքում նույնպես կարող են ցավային զգացողություններ լինեն :

-Կուսությունը կորցնելը ցավո՞տ է։ Արդյո՞ք ցավը կուսաթաղանթի պատռումից է, թե մկանային լարվածության։
-Կուսաթաղանթը,  ինչպես վերը նշեցի, էլաստիկ թաղանթ է, որը ունի ձգվելու հատկություն և պատռվելիս չի կարող զգալի ցավ առաջացնել։ Կանանց մոտ  առաջին սեռական ակտի  ցավային զգացողության մասին  պատկերացումները  հիմնականում հիմնված են լինում ուրիշների (ընկերուհի, հարևան, ինտերնետ և այլն ) փորձի վրա։ Դրա համար կանայք վախով և սարսափով լցված, այդ պրոցեսի կարևորության զգացումից լարված` իմպուլս են ուղարկում  գլխին, որն էլ իր հերթին թելադրում է հեշտոցի մկաններին կծկվել։ Դրա արդյունքում՝  նրանք հեշտոցամուտքի շրջանում արտահայտված ցավային զգացողություն են ունենում։ Հեշտոցամուտքի մոտ  կան գեղձեր, որոնք  գրգռման ժամանակ հատուկ հեղուկ են արտադրում, որպեսզի ներթափանցման պրոցեսը ավելի սահուն ընթանա և ցավը թուլանա: Այստեղ գալիս  է զուգընկերոջ  փորձառու լինելու կարևորությունը: Միգուցե ոչ բժշկական, բայց կարևոր մի փաստ ևս, որ անտեսվում է հաճախ, դա վստահության առկայությունն  է զուգընկերոջ նկատմամբ, դրա առկայության պարագայում լարվածությունը  և ցավային զգացողությունը անհամեմատ  թուլանում է:

-Ի՞նչ են լուբրիկանտները և ունեն արդյոք հակացուցումներ։
-Լուբրիկանտները դրանք խոնավեցնող քսուկներ են, որոնք օգտագործվում են սեռական հարաբերության ժամանակ  և օգնության են գալիս խոնավեցման բացակայության պայմաններում ներթափանցման պրոցեսը սահուն ապահովելու  և ցավը մեղմացնելու։  Տարբերում են մի քանի տեսակնեի լուբրիկանտներ ` ջրային, յուղային և սիլիկոնային հիմքերով: Շատ չմանրամասնելով դրանց միջև տարբերությունները , հակիրճ ասեմ,որ հիմնականում  օգտագործվում են ջրային հիմքով լուբրիկանտները։ Ցուցված է լուբրիկանտներ օգտագործել առաջին սեռական հարաբերության  ժամանակ, պահպանակի օգնագործման ժամանակ։ Նշեմ նաև,  որ դաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ, երբ հեշտոցի չորության է առաջանում, լուբրիկանտների օգտագործումը  սեռական հարաբերության ժամանակ ցավը մեղմացնելու պարտադիր պայման է հանդիսանում։ Բացարձակ հակացուցումներ չկան, սակայն  գելի որակ ստանալու համար այլ բաղադրիրչներ  էլ են ավելացվում քսուկին, որի նկատմամբ կարող է լինել անհատական ալերգիկ ռեակցիա:

-Կլիմաքս միայն կանա՞յք են ունենում։
-Կլիքմաքս են անվանում կնոջ մոտ կյանքի այն բնական  շրջանը,  երբ ձվարանների ֆունկցիան սկսում է մարել , իջնում է  արտադրվող  հորմոնների քանակը, որի արդյունքում  կինը այլևս հնարավորություն չի ունենում  իրականացնել իր վերարտադրողական ֆունկցիան։ Միաժամանակ  այլ օգրան-համակարգերում նույնպես տեղի են  ունենում  բնական ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Նմանատիպ բնական  ֆիզիոլոգիական  փոձոխություններ են տեղի ունենում նաև տղամարդկանց օրգանիզմում։

-Պետք է անել էպիլացիա գինեկոլոգի մոտ գնալուց առաջ։
-Գինեկոլոգի մոտ այցը լինում է ինչպես շտապ, այնպես էլ պլանավորված: Գինեկոլոգի մոտ պլանային կերպով այցից առաջ ընդհանուր  պայմաններն են` այցելությունից առաջ չանել ներքին և արտաքին լվացումներ  օճառով, ինտիմ գելով, ցանկալի է 2-3 ժամվա ընթացքում չդատարկել միզապարկը, չունենալ սեռական  հարաբերություն երկու օրվա ընթացքում: Մազածածկույթի առկայությունը  չի խանգարում հետազոտությանը բժշկական տեսանկյունից: Դրա համար դրա լինելու կամ չլինելու առկայության փաստը ինքս թողնում եմ  ամեն կնոջ անհատական ընտրության։

-Կարելի՞ է դաշտանային ցիկլի օրերին ունենալ  հարաբերություն։
-Դաշտանային ցիկլի ժամանակ կարելի է ունենալ սեռական հարաբերություն: Այդ դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել պահպանակ, քանի որ մենստրուալ ցիկլի ժամանակ արյան առկայությունը նպաստող միջավայր է համարվում բակտերիաների աճի և տարածման համար: 

-Արդյո՞ք  սեռահասուն տարիքի մարդու համար սեքսի բացակայությունը կարող է վնասակար լինել  առողջության համար։ Ո՞ր դեպքում է վնասակար, երբ երբեք չի ունեցել փորձ, թե երբ երկարատև դադար է։
-Այս հարցին ավելի հստակ կպատասխանեն սեքսոպաթոլոգները երեևի` ելնելով կանանց և  տղամարդկանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններից: Բազմաթիվ հակակարծիք հրապարակումներ կան։ Կմեջբերեմ  մի փորձառու սեքսոպաթոլոգի կարծիքը այս հարցի շուրջ, որն իմ համար ավելի ընդունելի է թվում։ Կանոնավոր սեռական կյանքի առկայությունը կանանց առողջության կարևոր բաղադրիչներից է, բայց ոչ որոշիչը: Պետք է հստակ հասկանալ մի պարզ բան, որ օրգանիզմը ունի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական պահանջների մի ամբողջականություն է, որը անհատական  բնույթ է կրում  ցանկացած մարդու համար: Առողջության պահպանման կարևոր պայմաններից է այդ  բնության կողմից տրված ամբողջականությունը պահպանելը : Կնոջ համար սեռական  հարաբերությունը ոչ միայն բուն ակտի առկայությունն է,  այլ նաև  դրան նախորդող և հարջորդող պսիխոէմոցիոնալ պատճառա-հետևանքային կապերի մի ամբողջ շղթա: Դրա համար այստեղ առողջությանը վնաս չհասցնելու որոշիչ բառը բացակայությունը չէ, այլ անգամ  առկայթյան պարագայում  ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական պահանջների բավարարումը:

-Ինչո՞ւ են  փորձում  ներշնչել մարդկանց, որ սեռական բացակայություն իրենց կյանքում աղետ է։ Արդյոք, դա ճշմարտություն է։
-Ըստ սեռական ցանկության  կանայք տարբեր խառնվածքի են լինում, գոյություն ունի նաև հատուկ դասակարգում:  Հետևաբար կան կանայք, ում համար սեռական հարաբերության բացակայությունը կարող է  մեծ մարտահրավեր լինել: Կան նաև կանայք, որոնց մոտ սեռական հարաբերության բացակայությունը  անձնական ընտրություն է:

-Շա՞տ եք ստանում այսպիսի անհեթեթ, անհարմար թվացող հարցեր։
-Ինձ որպես մասնագետի  տրվող հարցերը երբեք անհեթեթ չեմ համարում, քանի որ հստակ հասկանում եմ , որ սեռական կրթության բացակայության  հետևանքով  են դրանք  առաջանում : Ինչ վերաբերվում է անհարմարին, երբ դեմ-առ- դեմ  ենք նստած կնոջ հետ իմ աշխատասենյակում,բնականաբար շատ հարցերի  քննարկում, այդ թվում ինտիմ, աստիճանաբար սովորական ու անմիջական բնույթ է կրում: Տվյալ ֆորմատով հարրցերին պատասխանելուց աշխատեցի  ընդհանարացնել պատասխաններս և այն  հարմարեցնել լսարանի հնարավոր բազմազանությանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}