«Հրապարակ». Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաև Արցախի ընդդիմադիր շրջանակները: Անցած շաբաթ Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են մեկնել Մոսկվա։ «Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հանդիպում ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, քաղաքական և մշակութային գործիչների հետ, մասնավորապես կարևորում ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած հանդիպումը»,- մեզ պատմեց խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Ընդդիմադիրներն արդեն վերադարձել են Մոսկվայից, պատրաստվում են Արցախում հասարակական կազմակերպություններ հիմնել, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը: Ի դեպ, ասում են՝ իշխանական շրջանակներից էլ երկու պաշտոնյա են միայն լինում Արցախում՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ու, որքան էլ զարմանալի է, Հայկ Խանումյանը, որը պատերազմից հետո զբաղեցնում է ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան