Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. ՄՊՀ նախագահ
«Հայաստան բենզին, դիզվառելիք գալիս է Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից։ Որևէ այլ երկրի ծագման բենզին չկա երկրում»,- ԱԺ-ում հայտարարեց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
Ընդդիմադիր պատգամավորը խնդրեց Գ. Գևորգյանին պատասխանել հետևյալ հարցերին՝ նկատի ունենալով հանրության շրջանում առկա տարբեր խոսակցությունները. «Արդյո՞ք բենզինի և դիզվառելիքի շուկայում մենք ունենք ադրբեջանական ծագման բենզին, արդյո՞ք Հայաստանում այս շուկայում գործող կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի կապված են ադրբեջանական կազմակերպությունների հետ, արդյո՞ք բենզինի և դիզվառելիքի շուկայում ադրբեջանական «SOCAR» ընկերության դերակատարությունը կա, թե՞ ոչ: Ունե՞ք տեղեկատվություն։
Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահն ասաց. «Ինչպես հասկանում եմ՝ այդ խոսակցությունները մեր վերջին թույլ տված գործարքի մասին է, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ: Գործարքը կատարվել է վրացական Petrocas ընկերության միջև, որը ներկայացնում է GULF բրենդը: Ծագման երկրները հստակ են:
Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս է գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր տոկոս՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես վստահաբար ասում եմ, որ Հայաստանում որևէ այլ երկրի ծագման բենզին չկա»։
Ա.Մինասյանի հաջորդ հարցին՝ արդյո՞ք սահմանի վրա պահպանվում է հսկողությունը, թե՞ հանվել է՝ նկատի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կանոնակարգումները, ՄՊՀ նախագահը պատասխանեց. «Սահմանի վրա հսկողություն տեղի է ունենում՝ ԵԱՏՄ ռեժիմով, սակայն դա չի խանգարում, որ իրենք ևս բովանդակային վերահսկողություն իրականացնեն տեղում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան
- SOCAR-ը գրավված Շուշիում ու այլ քաղաքներում նոր լցակայաններ կառուցելու մտադրություն ունի
- Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական բենզալցակայանի բացումն արել է SOCAR-ի նախագահը
- SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
- Ադրբեջանական SOCAR-ը Հայաստան կտեղափոխի շուրջ 150 մլն խմ գազ
- ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին